Այսօր Հայաստանի սրճարաններում և տներում Լեգրանի մեղեդիները կհիշեցնեն, որ այստեղ ոչ ոք չի անտեսում այս ունիվերսալ արտիստի հայկական ծագումը. դեսպան
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթը Facebook-ի գրառում է կատարել՝ անդրադառնալով կոմպոզիտոր Միշել Լեգրանի մահվան փաստին:
«Այսօր Հայաստանի սրճարաններում և տներում Միշել Լեգրանի մեղեդիներնը կհիշեցնեն, որ այստեղ ոչ ոք չի անտեսում այս ունիվերսալ արտիստի հայկական ծագումը և յուրաքանչյուրը հպարտանում է նրա համաշխարհային համբավով»,- գրել է Լաքոթը:
Հիշեցնենք, որ այսօր առավոտ հայտնի դարձավ, որ 87 տարեկանում մահացել է հայազգի հայտնի երաժիշտ, կոմպոզիտոր Միշել Լեգրանը: