Պետությունը դեռ չի ընդունել Մանվել Գրիգորյանի նվերը
ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի Ակնալճի առանձնատունը պետությանը նվիրելու գործընթացն առայժմ կասեցված է: Կառավարության նիստից հետո լրագրողներին ասել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը:
Համապատասխան մարմինները ստուգում են այդ գույքի ձեռքբերման օրինականությունը, սակայն գործընթացը կասեցված է, քանի որ դատախազությունն իր վերապահումներն է հայտնել, տեղեկացրել է Նարեկ Բաբայանը: