Յուլիա Սկրիպալը չի ընդունել Ռուսաստանի օգնության առաջարկը
ՌԴ Գլխավոր հետախուզության վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի դուստրը՝ Յուլիան, որը հոր հետ միասին թունավորվել էր բրիտանական Սոլսբերիում, չի ընդունել ՌԴ դեսպանատան օգնության առաջարկը:
«Մենք Յուլիա Սկրիպալին փոխանցել ենք ռուսական դեսպանատան հյուպատոսական օգնության մասին առաջարկը: Ներկա պահին նա կարող է որոշել` ընդունել այդ առաջարկը, թե ոչ և թե երբ դա կանի, սակայն ներկա պահին նա դա չի արել», - Reuters գործակալության փոխանցմամբ՝ ասել է բրիտանական արտաքին քաղաքականության գերատեսչության ներկայացուցիչը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Յակովենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը խնդիրներ չունի Սկրիպալների հետ:
Հիշեցնենք, որ Սկրիպալները Մեծ Բրիտանիայում անհայտ տեսակի նյութով թունավորվել էին մարտի 4-ին: