Քիմ Քարդաշյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել
37-ամյա Քիմ Քարդաշյանը նոր նկարներ է հրապարակել համացանցում: Նկարներում ամբողջ ընտանիքն է. Քանյե Ուեսթը, Քիմը, Նորդը, Սեյնթը և փոքրիկ Չիկագոն։
Քիմն արդեն չի թաքցնում իր կրտսեր դստեր դեմքը։ Նա գրել է, որ նկարներն այնքան էլ իր պատկերացրածով չեն ստացվել և հայտնել է երկրպագուներին, որ մոտ ժամանակներս մտադիր է ցույց տալ նաև մնացած լուսանկարները, որոնք Զատիկի կապակցությամբ ընտանեկան ֆոտոսեսիայի ժամանակ են արվել։
Իսկ նրա հետևորդներից շատերը շտապել են մեկնաբանություններում գրել, որ փոքրիկ Չիկագոն Քիմին է նման։