Թուրքիան հայ–թուրքական սահմանին պատ չի կառուցելու. Թուրքիայի ՆԳ նախարար
Թուրքիայի ՆԳ նախարարը շեշտել է, թե Հայստանի և Վրաստանի հետ սահմանի երկայնքով պատ կառուցելու փոխարեն պարզապես կտեղադրվեն սահմանների անվտանգությունը հսկող էլեկտրոնային սարքավորումներ։
Սուլեյման Սոյլուն նշել է, թե Իրանի հետ սահմանին կառուցվող պատի 50 տոկոսն արդեն պատրաստ է։ Նա շեշտել է, թե պատի կառուցման հարցում Իրանը կառուցողական դիրքորոշում է ցուցաբերել և օգնել Թուրքիային այդ հարցում։
Նշենք, որ ավելի վաղ թուրքական մամուլում հայտնվել էին տեղեկություններ, որ Թուրքիան նախատեսում է Հայաստանի և Վրաստանի հետ սահմանին ևս պատ կառուցել։