Գրադսկին «Голос»-ում գեյ-սկանդալ է հրահրել (տեսանյութ)
«Голос» հաղորդման հերթական եթերի ձայնագրման ժամանակ գեյ-սկանդալ է տեղի ունեցել: Նիդերլանդների արտիստ Մաուրից Բրիենտը սխալ է հասկացել ելույթի իմաստը, որը ներկայացվել է Ալեքսանդր Գրադսկիի նախաձեռնությամբ: Այս մասին գրում է Dni.ru-ն:
Երգիչը զարմացել է երգից, որով ներկայացել են «Голос»-ի մասնակիցներ Սվետլանա Սիրոպյատովան և Դմիտրի Յանկովսկին: Նրանց համարի համար ընտրվել էր «Կապույտ շնիկ» մուլտֆիլմի թեման:
Արտասահմանցի արտիստը մտածցել է, որ Գրադկսին որոշել է շեշտը դնել գեյերի վրա: Բրիետին ավելի շատ զարմացրել է այն, որ դահլիճը սկսել է երգել «Կապույտը մեր հերոսն է»: Վստահ լինելով, որ իսկական սկանդալի ականատես է դարձել, երգիչը նույնիսկ դեպքը նկարահանել է հեռախոսով, որպեսզի հետագայում ցույց տա գործընկերներին: