Մռութիդ կհասցնեմ, սրիկա՛. Ժիրինովսկին սկանդալ է սարքել Սոլովյովի շոուի ժամանակ (տեսանյութ)
Ռուսաստանի Լիբերալ-Դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին վիրավորանքներ է թափել Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի վրա: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Լեզվակռիվը տեղի է ունեցել «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման եթերում: Զատուլինը Ժիրինովսկիին հիշեցրել է իբրև թե 1993 թվականին տված խոստման մասին, այն է՝ «ամեն կնոջ մի տղամարդ հատկացնել, ամեն տղամարդու՝ մեկ շիշ օղի»:
Ի պատասխան՝ Ժիրինովսկին հայտնել է, որ երբեք նման խոստում չի տվել և բորբոքված նետվել է նրա վրա՝ վիրավորանքներ հասցնելով: Զատուլինին Ժիրինովսկին «սուտասան» և «սրիկա» է անվանել և խոստացել ողջ երկրի դիմաց «մռութին հարված հասցնել»: