Ջոլին նոր սկանդալի մեջ է հայտնվել
«Vanity Fair» ամսագիրը պնդում է իր վարկածը դերասանուհի և ռեժիսոր Անջելինա Ջոլիի հետ սկանդալում: Այս մասին գրում է «Gazeta.ru»-ն՝ հղում տալով « Associated Press» լրատվական գործակալությանը:
Ավելի վաղ Ջոլիի «Vanity Fair»-ին տված հարցազրույցում հավաստիացվում էր, որ «Սկզբից նրանք սպանեցին իմ հորը» ֆիլմի քասթինգի ժամանակ Կամբոջայում դերասանուհին «դաժան դերասանական վարժություն» է օգտագործել: Քասթինգին մասնակցել են անապահով երեխաներ, այդ թվում՝ մանկատներում դաստիարակվող երեխաներ, որբեր:
Ջոլին իր կողմից պաշտոնական հերքմամբ է հանդես եկել՝ հայտնելով, որ ինքը «շատ անհանգստացած է» նրանով, որ իր բառերը խեղաթյուրվել են:
«Ենթադրությունը, որ քասթինգի ժամանակ երեխայի առաջ սեղանին կարող էին իսկական գումարներ լինել, աբսուրդային և տխուր է: Դա ճիշտ չէ: Ես առաջինը կբարկանայի, եթե իրականում այդպիսի բան լիներ»,- ասել է Ջոլին:
Ամսագիրը պնդում է, որ քասթինգի գործընթացի բնութագրումը կոնկրետ և ճիշտ է եղել: