Սթիվ Մաքքուինը վավերագրական ֆիլմ է նկարահանելու Թուփաք Շակուրի կյանքի մասին
Ռեժիսոր Սթիվ Մաքքուինը վավերագրական ֆիլմ է նկարահանելու ռեփեր Թուփակ Շակուրի կյանքի մասին: Այս մասին գրում է «Actualnews.org»-ը:
Կինոռեժիսորը վավերագրական ֆիլմով փորձում է ցուցադրել մինչ այս անհայտ փաստեր Թուփաքի ստեղծագործական և անձնական կյանքից: Սցենարը և նկարահնումները համաձայնեցվելու են ռեփերի ընտանիքի հետ:
Կինոռեժիսորը 2014 թվականին Օսկարի մրցանակ է ստացել իր «Տասներոկու տարի գերության մեջ» ֆիլմի համար:
ՄաքՔուինը պատրաստվում է համագործակցել Նայջելոմ Սինքլերոմի և Ջեյսոն Ջեկսոնի հետ «White Horse Pictures»-ից:
Ֆիլմում ներկայացվելու է նաև ռեփերի սիրելի մորաքրոջ՝ Գլորիա Կոկսի կերպարը, ով ասել է, որ անհրաժեշտ է պատմել ճշմարիտ պատմությունը իր զարմիկի կյանքի մասին, որովհետև մինչ այս Թուփաքի կյանքի ամբողջական պատմությունը չի ներկայացվել հանրությանը: