Թուփաք Շաքուրի սպանության պատվիրատուն դատապարտվել է 28 տարվա ազատազրկման
Հայտնի հիփ-հոփ պրոդյուսեր Մեիրոն Նաիթ կրտսերը (Շուգ Նաիթ), ում կասկածում են ռեփ կատարողներ Թուփաք Շաքուրի և Բիգիի սպանության մեջ, դատապարտվել է 28 տարվա ազատազրկման՝ գրում է NME-ն։
Նայթին մեղադրել են 2 մարդու մտադրված վրաերթի ենթարկելու մեջ, որոնցից մեկը մահացել է։ Տուժածներն են հանգուցյալ Թերի Քարթերը և Քլե Սլոունը, ով պատահարի հետևանքով լուրջ վնասվածքներ է ստացել։ Դեպքը տեղի է ունեցել 2015թ․։
Որոշ կարծիքների համաձայն՝ Նաիթը նաև կապ ունի ռեփ կատարողներ Թուփաք Շաքուրի և Notorious B.I.G-ի (Բիգի) սպանությունների հետ։ Հայտնի է, որ Շաքուրը սպանվել է ավտոմեքենայում, որի ղեկին պատահարի պահին եղել է Նաիթը։ Դրա հետ մեկ տեղ նա չի տուժել։ Շաքուրի թիկնապահի խոսքով՝ նա իմացել է ծրագրավորված հարձակման մասին և իմանալով թե որտեղ են կրակելու՝ հատուկ է մեքենայում այդ տեղն ընտրել։ Նաիթին Շաքուրին սպանելու մեջ բացահայտ մեղադրել է նաև ռեփ կատարող Սնուփ Դոգը։