Թուփաք Շակուրը լքեց Մադոննային, քանի որ վերջինս «շատ սպիտակ էր»
Հայտնի ռեփեր Թուփաք Շակուրն իր զգացմունքների մասին խոսում է նամակում, որը նա գրել էր բանտում: Շակուրը նաև նշում է, որ որոշել է «բաց թողնել» երգչուհուն: Այս մասին գրում է Life.ru-ն:
«TMZ» պորտալը հրապարակել է Թուփաք Շակուրի հուզիչ նամակը, որը գրվել է 1995 թվականի հունվար ամսին: Հուլիսի վերջին այն կվաճառվի ԱՄՆ-ում «Gotta Have Rock and Roll» աճուրդի ժամանակ:
Առաջին տողում նա խոստովանում է, որ երկար ժամանակ է, ինչ ցանկանում է հավաքել մտքերը, որպեսզի նամակ գրի: Նա միանգամից ներողություն է խնդրում իր նախկին ընկերուհուց և նշում, որ հիշում է նրա խոսքերն այն մասին, որ իրենք «ավելին են, քան ընկերները»: Ռեփերը վախենում է, որ Մադոննայի կարիերան կտուժի սևամորթ տղամարդու հետ ունեցած սիրավեպից: «Հուսով եմ՝ կկարողանաս ինձ հասկանալ»,- այսպես է ավարտվում պարզաբանումը:
«Չի կարող փոքր փորձ ունեցող երիտասարդ տղան համաշխարհային սեքս-սիմվոլի հետ լինել»,- նշում է ռեփերը:
Այս նամակը կվաճառվի նվազագույնը 100 000 դոլարով: