Ճշգրիտ մենեջմենթի ծիլերը՝ 1.7 մլրդ դրամի տնտեսում
Մարզային խնդիրների համար գումար հատկացնելուց զատ կարևոր է առավելագույնս բարելավել ֆինանսների կառավարման գործընթացը՝ առավելագույն արդյունքի հասնելու համար: Մասշտաբային փոփոխությունների է ենթարկվել համայնքային բյուջեների կառավարումը, ինչի արդյունքում համայնքների սեփական եկամուտներն ավելացել են 1.7 միլիարդ դրամով:
Ինչ վերաբերում է համայնքների խոշորացմանը, ապա հայաստանյան փորձը Եվրամիությունում ճանաչվել է լավագույններից մեկը՝ համեմատվելով Խորվաթիայի, Մակեդոնիայի, Վրաստանի, Մերձբալթյան երկրների փորձի հետ: Պետք է արձանագրել նաև, որ պետությունը պատրաստել է շուրջ 8 մեթոդական ձեռնարկներ, որոնք վերաբերում են այն հարցերին, թե ինչպես պետք է կազմվի համայնքի 5-ամյա զարգացման ծրագիրը, որտեղ պետք է անպայման տեղական ինքնակառավարման մակարդակով լինեն տնտեսական զարգացման ծրագրեր:
Սեդա Ադամյան.ֆեյսբուք: