Սպառողական գների նվազման առաջատարը Հայաստանն է
Եթե ուսումնասիրենք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հրապարակած տվյալները, ապա կտեսնենք, որ ԵԱՏՄ անդամ երկրների շարքում Հայաստանը միակն է, որտեղ սպառողական գները փետրվարին հունվարի համեմատ նվազել են:
Ընդանուր առմամբ նվազումը կազմել է 0,9 տոկոս: Եթե այս ցուցանիշը համեմատենք ուղիղ մեկ տարվա վաղեմություն ունեցող արդյունքների հետ, ապա կտեսնենք, որ 2017-ին նվազեցումը կազմել է 0,4 տոկոս:
Համեմատության համար պետք է նշել, որ Բելառուսում փետրվարին արձանագրվել է սպառողական գների 0,5 տոկոս աճ, իսկ Ղազախստանում գների բարձրացումը կազմել է 1 տոկոս:
Միության անդամ մյուս երկու երկրներում ի դեմս ՌԴ-ի և Ղրղզստանի գնաճը փետրվարին հունվարի համեմատ կազմել է 0,6 և 0,2 տոկոս:
Էկոնոմիկան թվերով. Ֆեյսբուք