Հայաստանի Ընտրապետություն
Ուրիշ ինչո՞վ մենք կարող էինք աշխարհին ապացուցել, որ ընտրյալ ազգ ենք, եթե ոչ պերմանենտ ընտրություններով:
Կարելի է տարին տասներկու ամիս ընտրություններ անցկացնել և աշխարհին ապացուցել, որ մենք ընտրյալ ազգ ենք ու աշխարհի ամենաժողովրդավար երկիրը:
Էլ ի՞նչ արդյունաբերություն, ի՞նչ քիմիա, ի՞նչ օդի ապականություն, Հայաստանի Ընտրապետություն և վերջ: Գիտեք ի՜նչ գրանտներ կհոսեն դեպի երկիր, ինչպիսի միջազգային վարկի ու հեղինակության կարժանանաք, ներքին և արտաքին ի՜նչ աշխուժության մեջ կլինի Հայաստանը՝ տարին տասներկու ամիս: Էլ չեմ խոսում, թե ժողովուրդն ինչպիսի վերելք կապրի, բառիս ամենալայն իմաստով: Քուվեյթն ու Քաթարը իրենց նավթով, Հայաստանն՝ իր ընտրություններով:
Աշխարհի դրամը կհոսի Հայաստանի Ընտրապետություն, բյուջեն կլցվի, իշխանավորների գրպանները կլցվեն, իրենք էլ տարին տասներկու ամիս ընտրազանգվածին կբաժանեն: Կե՜ր խմի՜ քե՜ֆ արա, համ գայլերը կուշտ, համ ոչխարներն ապահով:
Արմեն Զատիկյան. Ֆեյսբուք