Սրա դեմն առանք՝ լավ կլինի, իսկ եթե չառանք, ուրեմն արժանի չէինք պետություն ունենալու
Պետք է սթափ, առանց ավելորդ հուզականության նայել իրականությանը և ընդունել այն: Փրկության ու իրավիճակից ելքը միայն այդպես է հնարավոր:
Աշխարհում ոչ մի ժողովրդի կամ պետության հավերժական գոյության հիմնավորում չկա ու չի կարող լինել: Մենք էլ բացառություն չենք:
Մեր այսօրվա ու վաղվա որոշումներից, քայլերից Հայաստանը ու հայ ժողովուրդը կլինեն կամ՝ չէ:
Մեր բացառիկության մասին պոռոտախությունները գոնե մի քիչ մեղմել է պետք:
Հույսներս դրել ենք հրաշքների ու առասպելական հերոսների վրա, այսինքն՝ ոչ մի բանի:
Ես ոչ Հայաստանի կանխորոշված կործանմանն եմ հավատում, ոչ էլ ամեն դեպքում, ցանկացած իրավիճակում նրա հավերժ գոյությանը: Ամեն բան մեր ձեռքերում է:
Այսպես շատ վատ տեղ ենք գնում: Սրա դեմը առանք՝ լավ կլինի, իսկ եթե չառանք ուրեմն արժանի չէինք պետություն ունենալու:
Ամենակարևորը սահմանը պահել է պետք: Սահմանը պահողը ժողովուրդն է: Ժողովուրդն էլ անդադար գնում է երկրից արդեն 25 տարի: 100 լ -ոց տակառը որքան էլ մեծ թվա, անընդհատ դատարկվելուց այն վերջանականապես կդատարկվի ու մեջը բան չի մնա՝ որքան էլ չցանկանանք դա:
Վերջում պատասխան բոլորս ենք տալու ընդհանուր, անհատապես՝ ոչ ոք:
Դավիթ Գևորգյան. Ֆեյսբուք