Շատ վառ անհատականություններ այս ԱԺ-ում չեն լինի. նրանց վակուումը շուտով կզգացվի
Հետընտրական
1)ԵՄ հետ կստորագրենք գործընկերության համաձայնագիրը
2)Ակնհայտ պրոռուսական կամ էլ պրոեվրոպական ուժ չենք ունենա։ /Թեպետ հույս ունեմ, որ ԵԼՔ-ը պրոեվրոպական գծի դրոշը կվերցնի, ուղղակի չգիտեմ, թե պրակտիկ մակարդակով ով պետք է դա անի/
3)Հանձնաժողովներում աշխատանքը ամենաբարդն է։ Աշխատող ընդդիմության քանակը շատ քիչ է, ու երևի անցած նորեկները դեռ չեն պատկերացնում աշխատանքի ծավալը։ Վախենում եմ, որ այստեղ զիջվեն դիրքերը։
4)Քանի որ ԵԼՔ-ի տարրերից մեկը «ինստիտուցիոնալիզմն է», ասեմ, որ միջազգային կառույցները ճոռոմ-ճոռոմ երբ մեզ ժողովրդավարություն են քարոզում, ապա ինստիտուցիոնալ մակարդակով Քաղաքացիական ակտիվ քայլ են արել ԱԺ կայացման հարցում։ Համաշխարհային բանկն ու USAID-ն անիմաստ միլիոններ են ծախսել, իբր թե ԱԺ անալիտիկան որ կայանա։ Թող միջազգայինները այս կառույցներին հարց տան, թե ինչու են պարտակել նման առաքելությունը, ու ԱԺ անցած պատգամավորներին թողել կոտրած տաշտակի առաջ։
5)Շատ վառ անհատականություններ այս ԱԺ-ում չեն լինի։ Նրանց վակուումը շուտով կզգացվի։
6)Կուզեմ ընդդիմության շարքերում տեսնել ՀՅԴ + ԵԼՔ զույգը, քանի որ Ծառուկյանի թիմից մտավոր աշխատանքի ակնկալիք չունեմ, իսկ ՀՀԿ-ն ունի կառավարության ամբողջ ապարատը։
7)Հույս ունեմ որ լաչառությունն ու կնոպկա սեղմել/չսեղմելու տակտիկան կմղվեն երկրորդ պլան, ու նոր որակ կսկսենք տեսնել ԱԺ-ում։ Ցավոք, այս որակլի համար քանակ չկա, ուստի պետք է երկու-երեք ուղղությամբ աշխատանք տանել, քան թե ուժերը ցրել ամեն տեղ։
8)Եթե Աժ ուժերը բաժանեմ ըստ բնական շահերի, ապա կստանամ այսպիսի պատկեր
- Ծառուկյան+ՀՀԿ մեծամասնական ուժեր /հարուստներ/,
- Քամելեոններ /հարուստներին սպասարկողներ/,
- ՀՀԿ աշխատող դասակարգ+Ելք+ՀՅԴ։
9)Աչքիս էթիկայի հանձնաժողովը պարապ կմնա այս անգամ։
Աշոտ Խուրշուդյան.ֆեյսբուք: