ՀՀԿ֊ին ընտրել է ժողովուրդը. ես չէի հասկանա, եթե ընտրվեր «Վերածնունդ»-ը կամ «ՕՐՕ»֊ն
Մուննաթ․ ՀՀԿ֊ին ընտրել է ժողովուրդը։ Է հա, մի մասին խաթրով խնդրել են թաղի տղերքը։ Մի մասը չեն սիրում փոփոխություններ, նույնիսկ վախենում են։
Մի մասը ՀՀԿ֊ի կողմից տրված գործ ունի ու ուզում է տենց էլ մնա։ Մի մասը փող է վերցրել, ու էնքան ազնիվ է գտնվել, որ ձայնը տվել է նրան, ումից փող է վերցրել։ Իրականում, տակը վատ, բայց հասկանալի բացատրություններ կան։
Ես չէի հասկանա մեր ժողովրդին, եթե ընտրվեր «Վերածնունդ»-ը կամ «ՕՐՕ»֊ն։ Այ էդ դեպքում կլինեն շատ մտահոգիչ, քանի որ բացատրելի չէր լինի:
Սամվել Մարտիրոսյան. Ֆեյսբուք