Բոլորին հայհոյող «միակ արդարների ու ազնիվների» վերջը կամ հոգեբուժարանն է լինելու, կամ դաժան ինքնախարազանումը
Տեսնեմ՝ որքան է շարունակվելու այս հակաելքական կամ հականիկոլական հիստերիան: Ով ասես, որ չի ջղաձգվում «ԵԼՔ»-ի ԱԺ մտնելուց՝ էլ որոշ «խաղաղարարներ», էլ որոշ իբր ընտրությունները բոյկոտողներ, ովքեր որոշ ուժերի՝ հատկապես «ԵԼՔ»-ի դեմ գիշեր-ցերեկ քարոզ էին տանում ու ՕՐՕ սատարում, ինչպես նաև հենց էդ խմբակի որոշ համակիրներ:
Տենց էլ չհասկացան, որ իրենց քաղաքական սնանկության պատճառը հենց այն է, ինչ անում են: Անընդհատ ու բոլորին հայհոյելուց միակ արդարը չես դառնում ժողովրդի մոտ: Մարդիկ ուղղակի սկսում են անտեսել քեզ կամ նույնսիկ թույնիցդ հոգնելով՝ զզվանքով լցվում քո հանդեպ:
Ժամանակավոր փրկությունը կողքիդ ադեկվատ մարդիկ են: Բայց նրանք էլ մյուս գնացածների պես շուտով կհոգնեն ու կհեռանան: Իսկ բոլորին հայհոյող «միակ արդարների ու ազնիվների» վերջը կամ հոգեբուժարանն է լինելու, կամ դաժան ինքնախարազանումը:
Ոչ թե պետք է մեղադրեն բոլորին, այլ իրենք իրենց հարց տան, թե ինչպես ստացվեց, որ քաղաքական դաշտի նոր անդամները իրենց առաջին քայլերը անելուց այսպես հաջողեցին:
Ինչպես ստացվեց, որ շատերին անծանոթ երիտասարդները լինելով ընդդիմադիր, առանց փող բաժանելու ձայների մի քանի անգամ առավելությամբ հաղթեցին նույն թաղամասի ընդդիմադիր հին ու հայտնի դեմքերին:
Դասեր չքաղեցիք, ինքներդ ձեզնից բացի ոչ մեկի չլսեցիք դրա համար վերջնականապես մարգինալացվեցիք ու հայտնվեցիք քաղաքական լուսանցքում: Չգիտեմ էլ արդեն հույս կա թե չէ:
Դավիթ Գևորգյան. Ֆեյսբուք