Դիտարկումը ցույց է տալիս, որ ապագա հիմնական ընդդիմությունը հենց «Ելք»-ն է, որքան էլ դա հաճելի չլինի ոմանց
Գործի բերումով ողջ գիշեր արթուն մնացի և ԿԸՀ կայքով հետևեցի արդյունքների հետզհետե ամփոփմանն ու տեղադրմանը` փոքր ընտրատեղամասերից մեծերը, ու դրանից մի դիտարկում. ՀՅԴ-ն հենց սկզբից 6-7 տոկոս վերցրեց ու պահեց մինչև վերջ, մնացածների մոտ ձևավորվեց մի համամասնություն, որ պահպանվեց կրկին մինչև վերջ` բացառությամբ «Ելք»-ի:
«Ելք»-ը փոքր ընտրատեղամասերում 3-4 տոկոսի սահմաններից չէր բարձրանում, բայց երբ սկսվեց ավելի մեծերի արդյունքների տեղադրումը` դաշինքը հատեց 7 տոկոսի շեմը և աննշան շեղումներով պահպանեց այն` հասցնելով համարյա թե 8-ի: Դիտարկումը ցույց է տալիս, որ ապագա հիմնական ընդդիմությունը հենց «Ելք»-ն է` որքան էլ դա հաճելի չլինի ոմանց:
Վախթանգ Սիրադեղյան. Ֆեյսբուք