Հանքագործության «story»-ն՝ տարեսկզբին
Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանում 2017 թվականի հունվար-փետրվար ամիսներին արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 228 մլրդ 434.3 մլն դրամ
Եթե համեմատենք այս ցուցանիշը 2016 թվականի նույն ժամանակահատվածում արձանագրված արդյունքների հետ, ապա կտեսնենք, որ 2017 թվականի արդյունքները ավելացել են 16.1 տոկոսով:
Ինչ վերաբերում է հանքագործական արդյունաբերությանը և բաց հանքերի շահագործմանը, ապա այստեղ տարեսկզբին արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 46 մլրդ 983.6 մլն դրամ՝ գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը 8 տոկոսով:
Էկոնոմիկ զարկերակ. Ֆեյսբուք