Ադրբեջանն Իսրայելից ռազմական կախվածությունը բալանսավորելու է Թուրքիայի օգնությամբ
Թուրք ինժեներները երկրի ԶՈւ-ի համար մշակել են «L-UMTAS» հրթիռը, որն ունի լազերային նշանառություն, հայտնում է «Anadolu»–ն։
Նշում են, որ շուտով նման հրթիռներով կզինվեն թուրքական արտադրության հարվածային «ATAK» ուղղաթիռները։
Նախագիծն իրականացվել է թուրքական «Roketsan» ընկերության կողմից, նոր հրթիռների փորձարկումները հաջող են եղել։ «Նոր հրթիռների շնորհիվ աճել է Թուրքիայի ՌՕՈՒ հզորությունը»,- ասել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիկրի Ըշիկը։
«Օդ- ցամաք» կամ «ցամաք-ցամաք» տեսակի «L-UMTAS» հրթիռը կարող է օգտագործվել 8 կմ շառավղի վրա գտնվող զրահատեխնիկան ոչնչացնելու համար։ Լազերային նշանառության շնորհիվ նոր հրթիռը հնարավոր կլինի օգտագործել գիշերային ժամերին։
Թուրքական մամուլը հայտնել է, որ Ադրբեջանն «ATAK» նոր ուղղաթիռների առաջին պատվիրատուներից է եղել։ Թուրքական «TAİ» ընկերությունն Ադրբեջանին է վաճառելու 60 Т-129 «АТАК» ուղղաթիռներ:Լեռնային Ղարաբաղում ապրիլյան մարտերից հետո Ադրբեջանն որոշել է ուժեղացնել իր ռազմա–օդային ուժերն ու Թուրքիայից գնել 60 «ATAK» ուղղաթիռներ։
Ադրբեջանը իսրայելական հակատանկային «Spike» համակարգից բացի, որը կիրառվել էր Ղարաբաղում ապրիլյան քառօրյա ռազմական գործողությունների ընթացքում ցանկանում է գնել նաև թուրքական հակատանկային համալիրներ(հակատանկային համակարգեր Բաքուն գնել էր նաև Մոսկվայից):
Դա խոսում է այն մասին, որ Ադրբեջանը չի ցանկանում միակողմանի կախվածության մեջ գտնվել միայն մեկ երկրից՝Իսրայելից (կամ ՌԴ-ից), որի հետ բավականին սերտ ռազմա-տեխնիկական կապեր կան այդ թվում հրթիռային, ՀՕՊ համակարգերի, անօդաչուների գնման հարցերում: Անկարան կարող է իր ռազմա-տեխնիկական փորձով ու նորարություններով կիսվել Ադրբեջանի հետ ու այդ նոր զենքերը կիրառել՝փորձարկել ղարաբաղյան ճակատում: Հնարավոր է, որ այդ զենքերը կառավարելու են թուրքական զինված ուժերի սպաներն ու հատուկ պատրաստված մասնագետները: Թուրքիան զբաղված է նաև սեփական արտադրության «Altay» տանկերի և «Anka ԱԹՍ»-ների զինված ուժերին տրամադրելու գործընթացով՝ չի բացառվում, որ այդ տանկերն ու անօդաչուները մի օր հայտնվեն նաև Ադրբեջանում և արդեն պարզ է, թե ում դեմ են դրանք կիրառվելու:
Ադրբեջանը «Spike» և թուրքական հակատանկային համալիրներով փորձում է ուժեղացնել իր հակատանկային պաշտպանությունը՝հայկական զինված ուժերի տանկային հնարավոր հակագրոհներից (танковый прорыв)՝ ռազմական գործողություններն Ադրբեջանի խորքերը տեղափոխելը կանխելու համար:
Հակատանկային պատնեշ ստեղծելով Բաքուն ցանկանում է սահմանափակել ու թույլ չտալ հայկական զինված ուժերի դուրս գալն օպերատիվ խորություն՝ Քուռ-Արաքսյան դաշտավայր ու տանկերի, զրահապատ այլ մեքենաների խոցումը «վստահել» ինֆրակարմիր գլխիկներով իսրայելական ու թուրքական հակատանկային հրթիռային համալիրներին(դրանք գործում են «fire and forget» ("выстрелил-забыл") սկզբունքով):
Արտյոմ Բալասանով. Ֆեյսբուք: