Ռեֆորմներ առողջապահական ոլորտում
Առողջապահության կարգավորումը պետության համար առաջնային խնդիրներից մեկն է: Ինչպես գիտենք՝ գործադիր մարմնի կողմից ներկայացվել են ներդրումային ծրագրեր, որոնց մեջ իր ուրույն դերն ունի առողջապահական ոլորտը:
Ներկայումս այդ ուղղությամբ քննարվում են մոտ երկու տասնյակից ավելի ներդրումային ծրագրեր, որոնց մեկ քառորդը դեղագործական ոլորտին են վերաբերում: Ակնկալվում է, որ ծրագրերի մի մասը կիրագործվի մոտակա կես տարում,
մյուսներին պահանջվում է 1-1,5 տարի:
Ներդրողներին ներգրավելու համար ծրագրերի շահութաբերության մակարդակը պետք է սահմանվի մոտավորապես 20-25 տոկոս, որի 17 տոկոսով գործարարը կծածկի իր ռիսկերը, իսկ 5-7 տոկոսի չափով կստանա եկամուտ:
Կարինա Սանթրոսյան. Ֆեյսբուք: