36.1% աճ՝ ֆեռոմոլիբդենի արտադրությունում
Ըստ ՀՀ ԱՎԾ տվյալների՝ 2017 թվականի հունվար-փետրվարին ՀՀ-ում արտադրվել է 63,6 հազար տոննա պղնձի խտանյութ՝ գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 2,5%-ով։
Նույն ամիսներին ցինկի խտանյութի արտադրության ծավալներն կազմել 1 247 տոննա՝ աճելով 13.5%-ով, մոլիբդենի խտանյութի արտադրության ծավալները՝ 1 804 տոննա՝ աճելով 11.9%-ով, ֆեռոմոլիբդենի արտադրության ծավալները՝ 1 162 տոննա՝ աճելով 36.1%-ով:
Տվյալներն ուսունասիրելով՝ կարող ենք նաև փաստել, որ 2017-ի հունվար-փետրվարին 2.3 անգամ աճել է պողպատյա խողովակների արտադրությունը՝ կազմելով 1 149 տոննա, իսկ ալյումինե փայլաթիթեղի արտադրության ծավալները նախորդ տարվա նշված ժամանակահատվածի համեմատ աճել են 2.5%-ով՝ կազմելով 4 804 տոննա։
Կարինե Առաքելյան.ֆեյսբուք: