Դեղագործական արտադրանքի նոր գործարանը բացում է դռները
Երևանում նախատեսվում է «Թուֆենքչի գրուպ» գործարանի բացումը, որը կզբաղվի բարձրորակ դեղագործական արտադրանքի թողարկմամբ: Գործարանի նպատակն է թողարկել բարձրորակ դեղագործական արտադրանք, մասնավորապես՝ ցավազրկողներ, հակահիպերտոնիկներ, սննդային հավելումներ, վիտամիններ, հակադիաբետիկ դեղեր և այլն։ Այս նպատակով արդեն իսկ իրականացվել է ավելի քան 1,5 մլն դոլարի ներդրում:
2017 թվականի ընթացքում «Թուֆենքչի» ընկերությունը նախատեսում է արտադրել 350-400 հազար դոլարի արտադրանք, ստեղծել 20-25 աշխատատեղ, իսկ հետագայում նախատեսվում է ընդլայնել արտադրությունը, ինչի արդյունքում կստեղծվի ևս 50-60 աշխատատեղ: Ընկերությունը նախատեսում է իր արտադրանքը արտահանել Սիրիա, Լիբանան, Հորդանան, Լիբիա, Ալժիր, Եմեն և այլ երկրներ:
Էկոնոմիկան թվերով.ֆեյսբուք: