Մենք սա ունենք, մենք սա ենք ընտրել, արժանի ենք այն ամենին ինչ կա ու ինչ կլինի
Այո, սարսափելի ծավալներով փող են բաժանել ու ունենք այն ինչ ունենք: Օրենք են խախտել, բայց մարդիկ ունեցել են ընտրություն և կատարել են այն: Մարդկանց մեծ մասը նախընտրել է այս վիճակը և/կամ որոշակի գումարը՝ հնարավոր փոփոխություններից: Ժողովրդի շատ մեծ մասն էլ որոշեց չմասնակցել: Մասնակցեին միանշանակ այլ պատկեր կլիներ, բայց դա արդեն կարևոր չէ:
Մեծամասնությունը տարբեր պատճառներով որոշեց առաջիկա 5 տարում երկիրը թողնել հանրապետականների ձեռքին: Ցանկանում եմ, որ դրա ազդեցությունը ամենաուժեղը նրանք զգան:
Ոչ ոքի չեմ վիրավորելու, չեմ հայհոյելու: Մենք սա ունենք, մենք սա ենք ընտրել: Մենք արժանի ենք այն ամենին ինչ կա ու ինչ կլինի:
Ես չեմ պատրաստվում փողոց դուրս գալ, ես չեմ պատրաստվում պայքարել դրսում: Փոքրամասնությունով չի կարելի որոշել մեծամասնության փոխարեն: Ես ցանկություն չունեմ իրենց փոփոխության իրավունքը վաճառածների հետ միասին վաղը հրապարակներում պայքարել, փողոցներ փակել, նստացույցեր անել:
Չեն ուզում փոխվի, ուզում են նույնը մնա՝ թող մնա: Բարով վայելեք:
Դավիթ Գևորգյան. Ֆեյսբուք