Տիգրան Եգորյանն ասում է՝ ընտրությունների արդյունքները ՍԴ-ում և Եվրոդատարանում բողոքարկելու եմ. եղբայր, դու, ախր, ո՞վ ես
Ժողովուրդ ջան, ցավով եմ ասում, բայց այս ընտրությունների հետ կապված ստիպված եմ արձանագրել ընտրությունների ընթացքում մի քանի «դիտորդների» ոչ միայն կաշկանդվածությունը, այլև...բանը, գրագիտության աստիճանը։ Էն Իոննիսյանը մթոմ քիչ էր, հիմա էլ Տիգրան Եգորյանը կուսակցությունների մեծ մասից առաջ ընկած, առանց ընտրությունների գոնե նախնական արդյունքներին սպասելու ու եղած փաստերի հիման վրա հետևություններ անելու, արդեն իսկ դրսևվորում է ոչ միայն դիտորդին ոչ հարիր պահվածք, այլև բացառում է անկողմնակալ, չեզոք և հրապարակայնորեն անկանխակալ դիրքորոշում արտահայտելու ցանկացած հնարավորություն:
Ասում է՝ ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում և Եվրոդատարանում բողոքարկելու եմ՝ առանց մի պահ մտածելու, որ ինքը ոչ միայն դրա իրավասությունը չունի, այլև, մեր մեջ ասած, ոչ էլ դրա հիմքերն ունի (անկեղծ խոսենք, էլի): Ու մեկը չկա, որ հարցնի՝ եղբայր, դու, ախր, ո՞վ ես:
Բայց դե՝ էս ենք: Տասովշիկներով, դիտորդներով, բանով... Լավ է, վատ ա՝ էսքան է:
Լևոն Սարդարյան. Ֆեյսբուք