Մեր հասարակությունն իր գերակշիռ մասով չի հասունացել ժողովրդավարական զարգացած պետությունում ապրելու համար
Ըստ «էքզիթ փոլի» տվյալների ժողովրդի չծախվող և չուղղուրդվող մասը նախընտրել է այն ուժին, որն ամբողջ քարոզարշավի ընթացքում ոչ մի բովանդակային բան չի ասել, ուղղակի փողոցներում գոռգոռացել է կարգախոսը և զբաղվել պոպուլիզմով, երևի համարել են` դա հերիք է հասարակությանը։
Փաստորեն մի կողմից ընտրել են փողով, մյուս կողմից` պոպուլիզմ և անիմաստություն։
Սա նշանակում է ուղղակի մեր հասարակությունն իր գերակշիռ մասով չի հասունացել ժողովրդավարական զարգացած պետությունում ապրելու համար և ևս 5 տարի կտառապի հետամնացության ու պաթոսի գրկում և նշանակում է պետք է այսօրվանից աշխատել, որ գոնե 5 տարի հետո այդ շանսը ունենանք:
Դավիթ Հովհաննիսյան. Ֆեյսբուք