Ուզում ենք, որ յուրաքանչյուրն արդար աշխատանքով կարողանա ապահովել իր ընտանիքի բարեկեցությունը
Մենք մի թիմ ենք Հայաստանի բոլոր քաղաքացիների հետ միասին, մենք հավատում ենք մեր ուժերին և ուզում ենք արժանապատվորեն ապրել ազատ և բարեկեցիկ երկրում:
Ուզում ենք, որ յուրաքանչյուրն արդար աշխատանքով կարողանա ապահովել իր ընտանիքի բարեկեցությունը, մեծացնի և լավ կրթություն տա իր երեխաներին, թոշակային տարիքում չվախենա աղքատությունից, ապրի անվտանգ միջավայրում:
Մենք վստահ ենք, որ այս նպատակին կարող ենք հասնել, երբ Հայաստանի հասարակությունը լիարժեք իրագործի ազատության և ժողովրդավարության սկզբունքները, երբ մեզանում որոշիչ դառնան հարգանքը յուրաքանչյուր մարդու հանդեպ, իրավունքների և հնարավորությունների հավասարությունը, օրինականությունը, պատասխանատվությունը և համերաշխությունը: Այս սկզբունքների վրա կառուցված պետությունները բարեկեցիկ են և ուժեղ, և այսպիսին էլ պետք է լինենք մենք:
Ապրիլի 2-ը բոլորիս դեպի անվտանգություն և առաջնթաց տանող կարևոր օր է:
Հավատ, աշխատասիրություն և համբերություն. սա է մեր հասարակության, երկրի և յուրաքանչյուրիս հաջողության գրավականը:
Մենք վստահ ենք, որ մեր յուրաքանչյուր քաղաքացի սեփական աշխատանքով կապահովի իր ընտանիքի արժանապատիվ կյանքը և ապագան սեփական երկրում:
Անգամ փոքր Հայաստանը կարող է մեծ հնարավորություններ ստեղծել յուրաքանչյուր քաղաքացու համար:
Ապրիլի 2-ին ստանալով ձեր աջակցությունը, ձեր ձայները՝ մենք կբացենք մեր նորագույն պատմության նոր էջը:
Արմեն Աշոտյան.ֆեյսբուք: