Ապրիլյան դեպքերի տարելիցի կապակցությամբ Իլհամ Ալիևը «հաղթանակ էր տոնում» (լուսանկարներ)
Ապրիլյան դեպքերի տարելիցի կապակցությամբ, այսօր Իլհամ Ալիևը «հաղթանակ էր տոնում» բանակի բարձրագույն հրամկազմի և այդ օրերին «աչքի ընկած» մի խումբ զինծառայողների հետ։
Պարզվեց, որ այդ ԿՐԿԵՍԻՑ բացակայում էր Ադրբեջանի ՊՆ հատուկ նշանակության ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Խիկմետ Միրզոևը։
Ինչպես գիտեք, այդ օրերին ոչնչացվել են Ադրբեջանի զինուժի հատուկ նշանակության ստորաբաժանումների գերակշիռ մասը և շատ տարօրինակ է, որ հրամանատարի փոխարեն մասնակցում էին միայն կրտսեր խմբի մի քանի հատուկ ջոկատայիններ, այն դեպքում, երբ այնտեղ էին գտնվում «Լալա Թափայի» ուղղությամբ տեղակայված զորամիավորման հրամանատար գեներալ Մայիս Բարխուդարովն ու այլ ստորաբաժանումների հրամանատարները։
Արդեն սկսում եմ հավատալ չորս գեներալի հեռացման մասին վերջերս ադրբեջանի մամուլում տարածված լուրերին:
Արցախ Արմենիա. Ֆեյսբուք