Ռեջեբ Թայիփ Էրդողանը առողջական խնդիրներ ունի
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը չեղյալ է հայտարարել իր կողմից հրավիրված հանրահավաքները Թուրքիայի արևելյան նահանգներից երկուսում՝ Վանում և Էրզրումում:
Պլանավորված էր, որ մարտի 31-ին և ապրիլի մեկին, համեմատաբար Էրզրումում և Վանում, Էրդողանը իշխող ԱԶԿ-ի անունից պետք է անցկացներ հանրահավաք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզչության շրջանակներում:
Վանի նահանգապետ Զահիր Սողանդան հայտարարել է, որ Էրդողանը չեղարկել է հանրահավաքը՝ ելնելով առողջական խնդիրներից:
Կարեն Հովհաննիսյան. Ֆեյսբուք