Բիզնես ոլորտի զարգացման խթանիչ քայլեր
Պետությունը երկրում արտադրությունը խրախուսելու նպատակով անցել է խթանիչ քայլերի կիրառմանը: Գործադիրի նիստում որոշում է ընդունվել փայլաթիթեղի արտադրության ընդլայնման ներդրումային ծրագրի իրականացման համար 3 տարով չեղարկել «Ռուսլան Արմենալ» ընկերության ԱԱՀ-ն։ Արտոնությունը կտարածվելու է 423 մլն դրամ արժողությամբ սարքավորումների խմբաքանակի վրա։
Ակնկալվում է, որ ներդրումային ծրագրի շրջանակներում «Ռուսալ Արմենալ» ՓԲ ընկերությունը «Primetals Technologies Limited» էլեկտրոստատիկ պատման համակարգի տեղադրման շնորհիվ կավելացնի աստիճանական արտադրության հզորությունները և կընդլայնի ապրանքային արտադրանքի անվանացանկը:
Արդյունքում փայլաթիթեղի արտադրությունը կաճի ևս 5600 տոննայով և կստեղծվի 4 նոր աշխատատեղ կստեղծվի՝ 389 հազար դրամ միջին աշխատավարձով։
Էկոնոմիկան թվերով. ֆեյսբուք: