Հայկական կողմի կոշտ մարտավարությունը բարդություններ է առաջացնում հակառակորդի կողմից նոր սցենարների մշակման հարցում
Ապրիլյան ռազմական գործողություններից հետո հայկական կողմն ըստ էության վերանայել է հակառակորդի ռազմական գործողությունների ու ագրեսիայի զսպման և կանխարգելման մարտավարությունը։ Արդյունքում, ելնելով տարածաշրջանում ապակայունացման հնարավոր զարգացումներից ու սցենարներից, ՀՀ պաշտպանական անվտանգության հիմքում առաջնակարգ նշանակություն է տրվում ոչ այնքան հակառակորդի գործողությունների համաչափ կամ անհամաչափ արձագանքմանը, որքան այդ հնարավոր գործողությունների կանխարգելմանը։
Ասել է թե՝ հայկական կողմի մարտավարությունը կայանում է հակառակորդի ռազմական գործողությունների նախաձեռնությունների ճնշմանը՝ մինչ բուն գործողության իրականացումը։
Նման մարտավարությունը հնարավորություն է տալիս վերահսկողություն սահմանել նաև շփման գծում լարվածության զարգացման իրադրության նկատմամբ։
Հայկական կողմի որդեգրած նման նախահարձակ և կոշտ մարտավարությունը բարդություններ է առաջացնում հակառակորդի՝ սահմանային լարվածության հրահրման մտահղացումների և սցենարների մշակման գործընթացի համար։
Կարեն Վերանյան. ֆեյսբուք: