Ջրամբարաշինության նոր ակորդը
Հայաստանի ջրային ռեսուրսների ապահովության խնդիրը լուծելու ճանապարներից է նոր թափ հավաքող ջրամբարաշինությունը: Վեդիի ջրամբարի շինարարությունը շուտով կսկսվի։ Հայաստանի Արարատի մարզում գտնվող ջրամբարը լինելու է ոռոգիչ, 29 մլն խորանարդ մետր ծավալով ու կառուցվելու է Զարգացման ֆրանսիական գործակալության 75 մլն եվրոյի վարկով։
Ինչ վերաբերում է Շիրակի մարզում Կապսի ջրամբարին՝ ապա պոտենցիալ դոնորի՝ գերմանական KfW բանկի աջակցությամբ ավարտվում է տեխնիկական տնտեսագիտական հիմնավորման կազմումը։ Այդ ջրամբարի ծավալը, որը նույնպես ոռոգիչ է լինելու, պետք է կազմի 25 մլն խորանարդ մետր։
Ջրամբարները կառուցվում են գարնանային հալոցքի ժամանակ ջուր հավաքելու ու պահելու համար, որպեսզի ամռանը, ոռոգման սեզոնին, Սևանա լճի վրա ծանրաբեռնվածությունը նվազի։ Շարունակվում են բանակցությունները ևս 2 ջրամբարների շինարարության շուրջ, խոսքը վերաբերում է Եղվարդի ջրամբարին Մաստարայի ջրամբարին։
Կարինա Սանթրոսյան. Ֆեյսբուք