Քաղաքական շիզոֆրենիայի ակունքները
Շիզոֆրենիան, կարծես, վաղուց արդեն քաղաքական կատեգորիա է: Թե ո՞վ դրեց դրա հիմքերը, դժվար է հստակ մտաբերել, սակայն դրա գաղափարակիցների պակաս կարծես չի զգացվում:
Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանն այսօր ասուլիսի ժամանակ, անդրադառնալով լրագրողի այն դիտարկմանը, թե արդյո՞ք ՀԱԿ-ը պատրաստ է համագործակցել Ելք-ի հետ, որը հաճախ է քննադատություններ հնչեցնում Կոնգրեսի հասցեին նշել է. «Ձեր նշած ուժերին երբ ասում եք՝ քննադատում են մեզ, իրենք դեռ շատ փոքր են, որ մեզ քննադատեն»:
Կարելի է համաձայն լինել կամ չլինել այս կամ այն ուժի տեսակետի հետ, սակայն համաձայնենք, որ նման շեշտադրումները հարիր են միայն փոքրոգիներին: Եվ Մուսինյանի այս պոռթկումները խոսում են միայն Կոնգրեսի հակափաստարկների բացակայության մասին: Ճիշտ է անգնահատելի է Մուսինյանի ավանդը քաղաքական շիզոֆրենիայի հիմնադրման մեջ, սակայն բարձր նշաձող ունեցող քաղաքական հարցերի շուրջ Մուսինյանին խոսեցնելը մեղմ ասած մեղք է:
Հ.Գ.Քաղաքական երկխոսությունը պետք է հիմնված լինի փոխըմբռնման ու հարգանքի վրա, որոնք վերջին ժամանակներում կարծես խիստ դեֆիցիտ ատրիբուտներ են դարձել:
Անուշիկ Աբգարյան. Ֆեյսբուք