Մարտյան մեծ աքսորը...
1949թ. մարտի 25-ին սկսվեց «Մարտյան մեծ աքսորը»: Այդ իրադարձության համատեքստում ԽՍՀՄ Ներքին գործերի նախարարության մարտի 12-ի հրամանի համաձայն սկսվեց Մերձբալթյան տարածաշրջանի երկրների բնակիչների աքսորը դեպի Սիբիր: Մի քանի օրվա ընթացքում շուրջ 22 հազար Էստանացիներ, 31 հազար լիտվացիներ և 42 հազար լատվիացիներ գնացքներով աքսորվեցին դեպի Սիբիր:
Աքսորվածների թվում էին սովետական օկուպացիոն իշխանությունը չընդունող այսպես կոչված «Հակահեղափոխական տարրեր», «ազգայնականներ», մտավորականներ և պարզապես սովորական մարդիկ:
ԽՍՀՄ իշխանությունների այս հանցագործությունները նպատակ ունեին վերջնակապես կոտրել Մերձբալթյան ժողովուրդների դիմադրողականությունը և տարածաշրջանը ենթարկել ռուսաֆիկացիայի:
Դավիթ Ֆիդանյան. ֆեյսբուք: