Մենք միշտ քննադատում ենք կաշառք տվողներին, բայց ամենաշատ քննադատվողը պետք է լինեն կաշառք վերցնողները
Մենք միշտ քննադատում ենք կաշառք տվողներին, ցուցակ գրողներին ու դռնեդուռ ընկնողներին, բայց ամենաշատ քննադատվողը պետք է լինեն կաշառք վերցնողները, ցուցակում գրվողները ու դռան տերերը:
Բոլոր տիպի կաշառքները տրվում են ու ցուցակագրվում են կոնկրետ մարդիկ, որոնց վրա վստահ են, որ և կաշառք կվերցնեն, և առանց ձևականության ցուցակի մեջ կգրվեն:
Բախտս բերել է: Դեռ մանկուց կյանքում մեր տուն ոչ մեկ չի եկել կաշառք տալու կամ ինչ-որ մեկի ցուցակի մեջ գրելու: Քանի որ տվողները և գրողները շատ լավ իմացել են, որ դա իրենց տեղը չի:
Ոչ դպրոցում են ստիպել մարդ ընտրենք, ոչ համալսարանում, նույնիսկ այն երջանիկներից եմ, որ զորամասում էլ չեն պարտադրել ընտրության հարցում: Այսօրվա պես հիշում եմ, զորամասի հրամանատարը եկավ, բոլորին շարեց ընտրության գնալու համար և ասեց՝ ընտրեք նրան ում կցանկանաք, ոչ ոքիդ , ոչինչ չեմ պարտադրում: Մի փոքր իշխանական քարոզ կարդաց, բայց վերջում նորից կրինեց՝ ընտրեք նրան ում ցանկանում եք:
Այնպես է ստացվել, որ մեր երկրում պահանջարկն է ծնում առաջարկ: Քանի դեռ գան աշխատանքի աթոռի համար ամեն ինչի պատրաստ աշխատողներ, գումար վեկալողներ ու ցուցակում առաջին համարը լինել ցանկացողներ, այդքան ժամանակ էլ դեռ այդ ամենը լինելու է, թեկուզ ամիսը մեկ անգան հեղափոխություն լինի:
Աշոտ Ասատրյան.ֆեյսբուք: