Զարգացող բիզնեսը՝ արտոնությունների «զոնայում»
Ներդրումային գրավչությունը բարձրացնելու, ինչպես նաև տնտեսական ակտիվությունը խթանելու նպատակով պետությունը աջակցում է զարգացող ընկերություններին, որոնք ժամանակի ընթացքում ընդլայնում են իրենց գործունեությունը:
Գործադիր մարմնի որոշման համաձայն՝ ներդրումային ծրագրի շրջանակում հարկային արտոնություններ կստանան՝ ծալքավոր ստվարաթղթի արտադրամաս հիմնող ընկերությունը, որը կատարելու է 390 մլն դրամի ներդրում և բացելու 25 աշխատատեղ, ինչպես նաև Ջրաշեն համայնքում թռչնամսի արտադրություն հիմնելու համար 500 մլն դրամի ներդրում կատարող ընկերությունը, որը իր հերթին ստեղծելու է 22 աշխատատեղ:
Տնտեսական անկյուն. ֆեյսբուք: