Այդպես էլ չհասկացա վստահված գաղտնիքը, գաղտնի նամակագրությունը ՖԲ-ում տեղադրող մարդակերպերին
Այդպես էլ չհասկացա վստահված գաղտնիքը, գաղտնի նամակագրությունը, երկուսին վերաբերող անձնական խնդիրնները, փաստաթղթերը պատճենահանող և ՖԲ-ում տեղադրող մարդակերպերին: Կներե՛ք, ես ձեր այդ համակարգչային, այլալեզու տեխնիկական տերմիններին չեմ տիրապետում կամ ավելի ճիշտ չեմ սիրում կիրառել, սակայն ինձ թվում է հասկացաք:
Նման մարդիկ իմ կարծիքով հեռու են բարոյական լինելուց և նույնն է, որ իրենց՝ երկուսի կեղտոտ սպիտակեղենը կամ ներքնաշորերը ի ցույց դնեն բոլորին: Դա մեղմ ասած բարոյական չէ՝ շան տղություն է, քածություն է, այն «էակի» տղություն ու այն էակություն է:
Չեմ հարգում նաև աղջիկների հետևից խոսող, նրանց վարկաբեկող, նրանց հասցեին արտահայտվող ու քաջագործություններ նկարագրող «տղամարդկանց»:
Ի վերջո, այդ ամենը կատարողները առաջին հերթին հենց իրենց են վարկաբեկում, իրենց ոչ մարդկային և նույնիսկ ոչ կենդանական տեսակին:
Ռոբերտ Մելքոնյան. ֆեյսբուք: