Մեզանում շատ է ցուցադրվելը, նկարվելը, ներկա ստանալը, լավը երևալը
Չեմ սիրում ամբոխ, չեմ սիրում ամբոխի ոգի, ամբոխահաճո, ամբոխավար, ամբոխագերի, ամբոխասեր միջավայր: Բնականաբար, ամբոխի կողմից կամա թե ակամա տրամադրող, պարտադրող, «ոգևորող» գործողություններ: Առավելևս հիմնականում ցուցադրական, ձևական, կեղծ` ցուցադրվելու, նկարվելու, ներկա ստանալու, լավը երևալու, ինքնահաստատվելու նպատակներով:
Ռոբերտ Մելքոնյան. ֆեյսբուք: