Տուրիզմի աճի 31% «բաժնետերը» Իրանն է
Գարնանը կտրուկ ավելանում է Իրանից Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվը:
Ներկայացված վիճակագրության համաձայն՝ 2016 թվականին Հայաստան այցելած իրանցի զբոսաշրջիկների թիվը կազմել է 188 հազար 851 մարդ:
Հիշեցնենք, որ 2015-ին Հայաստան էր այցելել 144 հազար 160 իրանցի զբոսաշրջիկ, ինչը նշանակում է, որ նախորդ տարի վերջիններիս հոսքը Հայաստան ավելացել է 44 հազար 691-ով:
Ընդանուր առմամբ նախորդ տարի գրանցվել է տուրիզմի աճ, որում 31 տոկոսը բաժին է ընկնում իրանցի զբոսաշրջիկներին: Հուսանք, որ այս տարի ևս ցուցանիշները կլինեն դրական:
Տնտեսական անկյուն. ֆեյսբուք: