Այսքան քանդածը պետք է սարքենք, դզենք, փչենք, որ տարիներ հետո մեր երեխեքը հավեսով քանդեն
Ժամանակը մեր տարիքայինների հանդեպ անարդար է վարվել: Մեզ ոչ մի արդարացում չի տվել, որ երկիրը քանդելուց հետո դա մցնենք մեր երեխաների աչքը: Մեր պապերը պատերազմի մասնակցեցին, հասան մինչև Բեռլին, ավելի ճիշտ մի մասը հասան, մյուսը մասը դրա անվան տակ մեքենաներ ու տներ ստացան:
Պատերազմը վերջացավ, եկան, տեղավորվեցին ու դրանից հետո ով ինչ արեց մի արդարացում կար՝ պատերազմի մասնակից է: Վերջ, թեման փակ է, նա պատերազմի մասնակից է, գլուխդ կախի ու հարգի: Դե մեր հայրերն էլ հարգեցին, տեղ տվեցին: Մի մասը սկսեց, որպես պատերազմի մասնակից, երկիրը թալանել, ով ինչ կարար ու ինչպես կարար: Մեկի վրա եկավ, մյուսի քթերից եկավ, բայց դե անցավ ու գնաց:
Հերթը հասավ մեր հայրերին: Ու ճակատագիրը իրենց էլ երկիրը քանդելու արդարացում ՝ Արցախի ազատագրման մասնակից, նույն ինքը ազատամարտիկ, «կռված տղա» և այլն:
Մի մասը զենք վերցրեցին, մյուս մասին զոռով փողոցներից բռնեցին ու տարան: Վերջին տարբերակը ամենաշատը քանդեց երկիրը ու ամենաշատը օգտվեց ազատամարտիկ և «կռված տղա» արդարացումից: Դե պատերազմը վերջացավ, եկան, հարմարվեցին ու սկսեց:
Գնացին, եկան, տարան, բերին, խլին, ջարդին և այլն: Դե մենք էլ ի՞նչ անենք: Պետք է հարգենք: Ու սենց մարդիկ չհասկացան, որ հողի համար կռվելուց հետո պարտադիր չի, որ էդ հողը շինես, բառիս վատ ու զզվելի իմաստով:
Հիմա երկիրը քանդելու մեր տարիքայինների հերթն է եկել: Հա, բայց մենք էլ արդարացում չունենք, ո՞ւմ աչքը ինչ մտցնենք, որ արդարացում լինի: Չկա: Աչքիս մենք քանդելու ձև չունենք: Այսքան քանդածը պետք է սարքենք, դզենք, փչենք, որ տարիներ հետո մեր երեխեքը հավեսով քանդեն, արդարացումն էլ կլինի՝ հերսա սարքելա, ինչ կուզեմ կանեմ:
Աշոտ Ասատրյան. Ֆեյբուք