Գյուղտեխնիկա ունենալու նոր ուղիներ
Գյուղատնտեսական ոլորտում բարեփոխումներ կատարելու շրջանակներում հարկավոր է պարբերաբար թարմացնել սարքավորումները:
Այդ նպատակով պետությունը իրականացրել է որոշակի գործընթացներ: Պարարտանյութի սուբսիդավորման մրցույթի շրջանակներում խնայված 1,2 միլիարդ դրամը ուղղելու են գյուղտեխնիկայի լիզինգային ծրագրին, որով այն հատկացվելու է 9 տոկոսով:
Ակնկալվում է, որ տնտեսած միջոցներով 7 տոկոսը վճարվելու է գործադիր մարմնի կողմից, իսկ գյուղացին կկարողանա ընդամենը 2 տոկոսով ձեռք բերել գյուղտեխնիկա:
Պայմաններ են ստեղծվում նաև վարձակալության համար: Հայաստանում հիմնվելու է գյուղտեխնիկայի ցանց, որպեսզի գյուղացին կարողանա տեխնիկան վարձակալել:
Արմեն Վարդանյան.ֆեյսբուք: