Մի՞թե մենք մեր ազգով չենք կարող համեստ մի մարդու մահը շոու չդարձնել
Հերթական ռուպռն օդ բարձրացավ .«Արթուրը պետք է Եռաբլուրում հուղարկավորվի» ու ամբոխի մեջից մեկի մտքով չանցավ ինչո՞ւ հարցը։ Բոլորը միաբերան բղավեցին, այո։ Եթե մարդիկ պահանջեին, որ Արթուրին Քաղաքային պանթեոնում հուղարկավորեն, բանականությունս հուզականությանս հետ կռիվ կտար և այդ պահին գուցե հուզականությանս հաղթանակի արդյունքում ես էլ բղավեի այո, բայց Եռաբլուրի տարբերակում հուզականություն և բանականոիթյունս միակարծիք էին ոչ։
Եթե Արթուրը չի հուղարկավորվում Եռաբլուրում, դրանից նրա վաստակն այս կյանքում չի նվազում։ Կտեսնենք կլսենք 2-3 տարի հետո Հաց Բերողի շիրմին քանի հոգի կգնան։ Գուցե ես էլ չգնամ, կյանքում չեմ ճանաչել, բայց հարգել ու հարգում եմ, նրա տեսակի մասին չեմ մոռանա, դա խոստանում եմ, բայց գուցե շիրմի տեղը չիմանամ։
Նայում եմ, հանրահավաքներին ու ինքս ինձ հարց եմ տալիս, մի՞թե մենք մեր ազգով չենք կարող համեստ մի մարդու մահը շոու չդարձնել, միտինգի գնացողն ու չգնացողն այդ շոուի մասնակիցն է։
Նայում ես ու կադրերում հերթական ոստիկան ակտիվիստ պայքարն է, ծանոթ ու անծանոթ դեմքեր, որոնց նպատակը լավ գիտես, պայքար են մղում իրենց շահի ոչ թե հանուն Արթուրի։ Ինչևէ քաղաքական ապաստան ստանալու միջոց է ստեղծվել, երկար ժամանակ է միտինգ չկար, առիթը չէին գտնում։
Ավաղ Հաց Բերողն առիթ հանդիասացավ։
Պայքարը հանուն Հաց Բերողի չէ, պայքարը սեփական շահն է, ընդ որում սեփական շահն են իրացնում թե՛ իշխանականները թե՛ ընդդիմադիրները։
Հաց բերող հանգչիր խաղաղությամբ, թե կարող ես։
Էդգար Խաչատրյան. Ֆեյսբուք