Մեր երկրի խնդիրների մեծ մասը ո՛չ իշխանության մեղքով է, ո՛չ էլ ընդդիմության
Մեր երկրի խնդիրների մեծ մասը ոչ իշխանության մեղքով է, ոչ էլ ընդդիմության: Մենք մի հատ մեծ խնդիր ունենք՝ սեփական անձի գերագնահատում: Մեր երկրում բոլորը գիտունիկներ են, բոլորը սուրբ են, բոլորը անփոխարինելի են, բոլորը դեմքն են:
Բայց նույն կարծիքի չենք դիմացինի մասին: Մեր դիմացինները բոլորը տգետ են, բոլորը մեղավոր են, բոլորը ժամանակավոր են: Մարդկանց մոտ սեփական անձին վերաբերվող գնահատականը անցել է բոլոր շերտերը ու հասել եսիմ որտեղ: Ժամանակ մեր պապերը ասում էին՝ դու քեզ մի գովա, թող ուրիշները գովան: Հիմա ուրիշներին էլ հերթ չի հասնում:
Աշոտ Ասատրյան. Ֆեյսբուք