Փաստաբանները ոչինչ չձեռնարկեցին Արթուրին այդ քայլից հետ պահելու համար
Պարզապես մի անդրադարձ:
Արթուր Սարգսյանի իրավահաջորդների փաստաբանները, ստանալով դատաբժշկական փորձաքննությանը միջազգային փորձագետների մասնակցությունն ապահովելու թույլտվություն, մինչև հիմա անգամ չգիտեն, թե որտեղից, ում և երբ են կանչելու: Սա ի՞նչ է նշանակում: Այն պարագայում, երբ դիահերձումը 48 ժամ անց կորցնում է իր արդյունավետությունն ու կորում է ճշգրիտ եզրակացություններ անելու հնարավորությունը, սա շատ լավ «շանս» է փաստաբանների համար, կրկին անհիմն մեղադրելու կատարվածի մեջ բժիշկներին:
Ի միջի այլոց, ամսի 6-ին, երբ Հաց բերողը ստորագրությամբ հրաժարվում էր իրեն հասանելիք բուժօգնությունից (որն անհապաղ պետք էր նրան, վիրահատություն էր պետք և չէր կարելի ձգձգել), նույն այդ փաստաբանները, շատ լավ հասկանալով պահի լրջությունը` ոչինչ չձեռնարկեցին Արթուրին այդ քայլից հետ պահելու համար: Եվ միայն ամսի 15-ին, երբ արդեն դանակը ոսկորին էր հասել, մարդիկ դիմեցին պաթոսի:
Վահագ Վահագն Աղաբեկյան.ֆեյսբուք: