Աղքատ երկիրը երբեք չի կարող Եվրոմիության լիիրավ անդամ դառնալ
Մոլդովան քոռ ու փոշման ետ վերադրձավ դեպի Ռուսաստանի հետ սերտ հարաբերություններին։ Եվրոինտեգրումից խիստ հիասթափված է այդ փոքրիկ ու աղքատ երկիրը։ Նորընտիր նախագահը երկու ամիս առաջ պաշտոնական այցով էր Մոսկվայում, հիմա նորից է մեկնել Մոսկվա, որպեսզի խնդրի որ վերջնական լուծում ստանա իր 250 հազար խոպանչիների վրայից Ռուսաստան մուտք գործելու արգելանքը հանելու հարցը։
Տարիներ առաջ գրել էի որ հարուստի խնջույքի սեղանին աղքատը կարող է մոտենալ միայն երեք դեպքերում։ Եթե նա այդ սեղանի մատուցողն է, եթե նա այդ տան աղախինն է և կամ հավաքարարը։
Աղքատ երկիրը երբեք չի կարող Եվրոմիության լիիրավ անդամ դառնալ։ Բազում տասնամյակներ են պետք որպեսզի աղքատ երկրների մակարդակը հավասարվի եվրոպական զարգացած երկրների մակարդակին և նրանց հետ նա ունենա հավասարի իրավունքով համագործակցություն:
Համլետ Աբրահամյան. ֆեյսբուք: