Բարոյահոգեբանական ճեղքվածք
Քաղաքական ուժերը սեփական հաղթանակից ավելի շատ պարտավոր են մտածել մեզանում ձևավորված բարոյահոգեբանական աղետը և հասարակության մեջ քաղաքական հայացքների պատճառով արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտը կանխելու մասին:
Նման բարոյահոգեբանական մթնոլորտում ով էլ հասնի իշխանության՝ չի կարող երկխոսություն ձևավորել հասարակության և քաղաքական այլ ուժերի հետ: Եվ այս խնդիրը կախված չէ միմիայն իշխանությունից. այստեղ անելիք ունեն բոլոր քաղաքական ուժերը, նաև այն ուժերը, որոնք տարիներ շարունակ ատելության մթնոլորտ են ձևավորել իրենց տեսակետը չկիսող գործիչների և ուժերի նկատմամբ:
Եվ ամենակարևորը, մեզանում առողջ բարոյահոգեբանական մթնոլորտ ունենալու համար անչափ կարևոր է, որ քաղաքացիները ընտրեն սեփական համոզմունքով և վստահեն ընտրությունների ելքին, հակառակ պարագայում՝ մեզանում ձևավորված բարոյահոգեբանական ճեղքը էլ ավելի է մեծանալու՝ ստեղծելով թշնամական մթնոլորտ հասարակության տարբեր շերտերի և խմբերի միջև:
Ես բարոյահոգեբանական ճառ չեմ կարդում, այլ սթափության կոչ եմ անում բոլորիս՝ գիտակցել սեփական պատասխանատվությունն ու սեփական դերը՝ դարերով երազած մեր պետականության կայացման գործում:
Մենուա Հարությունյան.ֆեյսբուք: