Քաղաքական կանխատեսումը և իրականությունը
Քաղաքական կախատեսումը ոչ միայն ապագայի մասին արտահայտվել է նշանակում այլև այս կամ այն երևույթի կամ գործընթացի զարգացման հեռանկարների վերաբերյալ համակարգային հետազոտություն է՝ ժամանակակից գիտության միջոցների օգնությամբ։ Ընդհանրապես ապագայի իրադարձությունների կանխատեսման ամեն մի փորձ պետք է հիմնվի բազմաթիվ հնարավորությունների պոտենցիալ զարգացումների գիտական վերլուծությունների վրա, հնարավորություններ, որոնց մի մասը կարող է վերածվել իրականության, իհարկե, եթե առկ են համապատասխան նպստավոր պայմաններ։ Ըստ էության յուրաքանչյուր օբյեկտիվ հնարավորություն իր մեջ կրում է իրականություն դառնալու գաղտնի, չբացահայտված միտումներ։
Կանխատեսման ճշմարտացիության հավանականության աստիճանն այս պատճառների հետևանքով անընդհատ պահվում է տատանողական վիճակում, որի պատճառով այդ աստիճանը մի դեպքւմ համեմատաբար մեծ է լինում, մյուս դեպքում՝ փոքր, և այսպես շարունակ։ Այստեղ է թաքնված նաև ժամանակային չափումների շրջանակներում կատարվող կանխատեսման մեթոդաբանական լիարժեք գործադրման բարդություններից մեկը։
Քաղաքական իրադարձությունների կանխատեսման օբյեկտիվ հիմքն այն է, որ դրանց ապագան հնարավորության ձևով գտնվում է ներկայի մեջ։ Հետևաբար, իրադարձությունների կանխատեսությունը քաղաքական գործիչների կողմից այդ գործընթացների, իրադարձությունների իմաստավորումն է և հետագա զարգացման հնարավոր տարբերակների կռահումը։
Պետք է նշեմ, որ անցյալն ապագայի կանխատեսման միանշանակ կարգավորիչ չի կարող լինել, բայց այն օգնում է հասկանալ, թե ինչու՞ չեն իրականացվել անցիալի շատ կանխատեսումներ, ինչն է եղել նախապես կանխատեսումից շեղման պատճառները։ Արժե խորհել այն մասին, թե 1986թ.-ին գորբաչովյան վերակառուցման ծրագիրն արդյոք խորհրդային կարգերը կազմալուծելու միտում պարունակու՞մ էին, թե ոչ։ Իսկ գուցե վերակառուցման գործընթացն անկառավարելի դարձնելու գորբաչովյան անկարողությունը համընկա՞վ ԽՍՀՄ-ի կործանելու հզոր տերությունների կանխամշակած ծրագրերի հետ։
Արմեն Հովասափյան.ֆեյսբուք: