Մուտքի արտոնագրի վերացում` ներդրումների սպասումով
Տնտեսությունը խթանելու համար Հայաստանը փորձում է հնարավորինս ընդլայնել տարբեր երկրների հետ համագործակցությունը: Կան երկրներ, որոնց հետ մինչ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը առկա էին որոշակի առևտրատնտեսական կապեր: Խոսքը այս դեպքում գնում է Արաբական Միացյալ Էմիրությունների մասին, որը հանդիսանում է կապող օղակ այդ տարածաշրջանի այլ երկրների հետ:
Արձանագրվող ցուցանիշները փաստում են այն մասին, որ տարեցտարի ավելանում է ԱՄԷ-ից ինչպես զբոսաշրջային, այնպես էլ գործնական նպատակներով Հայաստան ժամանողների թվաքանակը: Շատ կարևոր է, որ Հայաստան այցելող Ծոցի տարածաշրջանի երկրների քաղաքացիների գերակշռող մասը կազմում են ԱՄԷ-ի քաղաքացիներ, ովքեր արդեն իսկ նկատելի հետաքրքրություն են ցուցաբերում զբոսաշրջության, անշարժ գույքի, գյուղատնտեսության, առողջապահության ոլորտներում ներդրումներ կատարելու ուղղությամբ:
Այդ է պատճառը, որ որոշում է կայացվել միակողմանիորեն վերացնել ԱՄԷ քաղաքացիների համար ՀՀ մուտքի արտոնագրի պահանջը: Այս քայլը լրացուցիչ խթան կհանդիսանա առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության հետագա խթանման համար:
Արմեն Վարդանյան. Ֆեյսբուք