ՀՀ-ի գործընկերների «թիմը» համալրվում է
Տնտեսությանը զարկ տալու համար կարևոր է այլ երկրների հետ ունեցած առևտրատնտեսական համագործակցությունը: ՀՀ-ն ակտիվացնում է այդպիսի մի համագործակցություն Թուրքմենստանի հետ: Մարտի 14-ին Երևանում մեկնարկել էր հայ-թուրքմենական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական 8-րդ նիստը: Նիստը գլխավորում էին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը և Թուրքմենստանի էներգետիկայի նախարար Չարիմիրատ Պուրչեկովը:
Հայ-թուրքմենական տնտեսական համագործակցությունը ներառում է տնտեսական տարբեր ոլորտներ: Դրանց թվում կարելի է նշել՝ առևտրատնտեսական հարաբերությունների, իրավապայմանագրային դաշտի զարգացման, վառելիքաէներգետիկ համալիրի, գյուղատնտեսության, կրթության և գիտության, մշակութային-հումանիտար բնագավառներում համագործակցության հարցեր: Հայաստանից, հիմնականում, արտահանվում է կոնյակ և գյուղմթերք, սիգարետ, թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարեր, սարքավորումներ։ Ներկրվում է տեքստիլ, նավթ, նավթամթերք, տրիկոտաժ և բամբակ։
Հետագայում ավելի տեսանելի կդառնան այս համագործակցության արդյունքները: Սպասվում է, որ Թուրքմենստանի հետ տարեկան ապրանքաշրջանառության ծավալները կավելանանան և տնտեսության մեջ աշխուժություն կմտնի:
Տնտեսական անցուդարձ. ֆեյսբուք: